Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Նորատուս են ժամանել մեծ թվով իրավապահներ:

Ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյորասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում: Վերջինս մահացել է հիվանդանոցում՝ հրազենից ստացած վիրավորումից գիտակցության չգալով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ դեպքի ժամանակ կրակոցների վայրում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ