Ոճրագործությունների չդադապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Ցանկացած ոճրագործություն պետք է դատապարտվի։

Այս մասին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Ոճրագործությունների չդադապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների։ Նման դեպքերի չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ օրինակ, 2023 թվականի ԼՂ ամբողջ էթնիկ հայ բնակչության բռնի տեղահանումը, նրանց կրած շատ լուրջ տանջանքները, այդ թվում այն տարբեր դեպքերը, որոնք արձանագրել ենք մենք՝ խոշտանգումները, մարմինների անդամախեղումը։ Քաղաքացիական անձանց թիրախավորումը և այլն»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ