Կամչատկայում արջը «կողոպտել է» որսորդներին

Ռուսաստանի կազմում գտնվող Կամչատկայի թերակղզում հսկա արջը կողոպտել է որսորդների մեքենան: Կատարվածը տեսագրել և համացանցում հրապարակել են ականատեսները:

Միջադեպը տեղի է ունեցել Կամչատկայի Պետրոպավլովսկ-Միլկովո մայրուղու վրա: Քանի դեռ որսորդները կանգ են առել ճամփեզրին զրուցելու համար, գորշ արջը գաղտագողի մոտեցել է մեքենային և կցորդից գողացել ուտելիքի կոնտեյներ-սառնարանը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ատամներով դուրս հանում արկղն ավտոմեքենայից:

Տեսանյութի հեղինակը ձայն է տվել որսորդին, որը փորձել է վախեցնել արջին՝ օդ կրակելով, սակայն կենդանին արագ փախել է անտառ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ