Աննա Թովմասյանն իր միկրոբլոգում ամեն օր հրապարակում է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք պատմում են աստղային զույգի առօրյայի, հանգստի, նկարահանումների մասին։
Այսօր նա իր Instagram-ի էջում նոր հմայիչ լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ զգեստ։
Աննան քնքուշ դիմահարդարմամբ է, որտեղ ընդգծված են շուրթերը։ Կադրին կից երգչուհին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած ջերմ բարեմաղթանքներին։
«Անչափ շնորհակալ եմ իմ հետեւորդներից ու հարազատներից բարեմաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք»։