Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ռուս խաղաղապահների՝ ժամկետից շուտ Լեռնային Ղարաբաղից դուրս գալուն:

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը հստակ հասկանում էին, որ, չնայած ժամկետը չի ավարտվել, խաղաղապահները կարող են ավելի շուտ հեռանալ։ Այդ որոշումը միայն ամրացրեց Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս Հայաստանը ցանկացել է, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան մշտական հիմունքներով, բայց Ադրբեջանը համաձայն չի եղել։

«Դա մեզ համար սկզբունքային հարց էր։ Մեր մոտեցումը հետևյալն էր․ եթե մեր տարբերակով չլիներ, ոչ մի հայտարարություն չէր լինի, և պատերազմը կշարունակվեր»,- հայտարարել է Ալիևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ