Կասեցվել է սանիտարահիգենիկ նորմերի կոպիտ խախտումներով գործող «ՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

✅ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
❗️ Մասնավորապես՝
🛑 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման,
🛑 աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կոռոզիայի հետքեր,
🛑 առաստաղի վերին հատվածները եղել են աղտոտված, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,
🛑 հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերի երեսպատման սալիկները եղել են թափված և ոչ ամբողջական,
🛑 խոհանոցի պատուհաններից մի քանիսին բացակայել են միջատապաշտպան ցանցերը։
❌ Հայտնաբերվել են նաև մի շարք այլ խախտումներ, ստուգման արդյունքները ամփոփման փուլում եմ, սակայն հաշվի առնելով խախտումների վտանգավորությունը՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է և սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ