Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, թեև մասնակցել է նախագահի և վարչապետի մակարդակով որոշ միջոցառումների։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չբացառելով, որ անդամակցության թեման ապագայում կարող է քննարկման առարկա դառնալ։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք այդ մերձեցումից, եթե դա տեսնենք, որոշում կկայացնենք։ Ադրբեջանը շատ սերտ գործընկերություն ունի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ