Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Շփման գծը փոփոխությունը, որպես կանոն, որոշվում է ուժով։ Սահմանի փոփոխությունները, որպես կանոն, որոշվում են իրավունքով։

Եվ այսօր, Բաղանիսի մոտ, հայտնվեց սահմանի դեռևս մի փոքր հատված, որը նաև Ադրբեջանը ճանաչեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Մնացած 1000 կիլոմետրը, դեռևս, ցավոք, շփման գիծ է։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է խախտել արդեն նաև իր կողմից ճանաչված սահմանը։ Այո, տեսականորեն` կարող է, բայց դա կարժանան էլ ավելի մեծ միջազգային հակազդեցությանը։

Հ.Գ. Եթե կասկածի տակ եք դնում միջազգային հակազդեցության արդյունավետությունը, ապա հիշեք, թե ինչպես 2022 թվականի սեպտեմբերին կանգնեցվեց բավականին հաջող գնացող հարձակումը Հայաստանի վրա»,- գրել է Իոաննիսյանը։

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում այսօր տեղադրվել է առաջին սահմանային սյունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ