Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

Ինչպես հայտնի է, ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան։

Նրա օգնական, վերջինիս աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ գնահատելով այցի արդյունքները:

Վերջինս նշել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող և այլ կարևոր հարցեր:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, և պետությունների ղեկավարները կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս ծրագրի իրականացման համար։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ կա Ադրբեջանը և Ռուսաստանը կապող երկաթուղային գիծ, սակայն 15 միլիոն տոննա բեռների ակնկալվող ծավալը փոխադրելու համար անհրաժեշտ է համապատասխանաբար ընդլայնել առկա ենթակառուցվածքները։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի դերն ու ջանքերն այս ոլորտում»,- նշել է Հաջիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ