Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ այն վերտառելով՝ «Գարուն ա դե … Սրացումներ են…»:

Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Մանավանդ, եթե դու գեղացի էշ ես (չշփոթել գյուղական բնակավայրերում բնակվող նորմալ մարդկանց հետ), միջին վիճակագրական անգրագետ /անդպիր ու չես կարողանում էլեմենտար պատճառ-հետեւանք կապ վերլուծել, հայտնի 5-րդ շարասյան աննահանջ ներկայացուցիչ ես, նախկին կամ ներկա կոռուպցիոներ (ներկաների մեջ էլ իրենք լի ու լի են ու ինձ մի այլ տիպի չեն սիրում), «նախկինների» օրոք առոք-փառոք շեֆերի սրբանում ապրող շարքային պարազիտ ես, ով, «ներկաների» գալով, դադարել է իր նեղ շրջապատի արտոնյալը լինելուց, հետեւաբար տվայտանքների մեջ է, «ներկաներից» բարձրաստիճան պաշտոնյա ես, բայց հարեւանները անգամ քեզ չեն ճանաչում, կամ էլ ներկաների օրոք իրավաքաղաքական գնահատականներ չստացած մինի/միդի/մաքսի հանցագործ/փոխկապակցված անձ ես, եւ վերջապես ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների օրոք երբեւէ կյանքում ոչնչի չհասած դասական «աբիժնիկ» ես, ապա քո սեզոնային սրացումները ընկալելի են …

Հորինեք՝ ինչ ուզում եք, գրեք, ջնջեք, սեւագրեք՝ ինչքան ուզում եք…: Միշտ ասելու եմ եւ անելու եմ այն, ինչ թելադրում են խիղճս ու իմ երկրի, իմ ժողովրդի մեծամասնության գերակա շահը…

Ձեր՝ իմ մասին տարածած միֆերը ձեր իսկ հայելային արտացոլանքն են:

Ես ՔՊ-ական չեմ, ավելին՝ երբեւէ կուսակցական չեմ եղել: Վարչապետը անձամբ ինձ չի հովանավորում, իմ հովանավորը բացառապես իմ ժողովուրդն է:

Դրսում ապրածս տարիներին երբեւէ չեմ տրորել իմ պետության, իմ երկրի, իմ հայրենակիցներից որեւէ մեկի անգամ մանր շահը, հակառակը՝ կրծքով դրանք պաշտպանել ու առաջ եմ տարել՝ ի հեճուկս չափազանց ծանր փորձությունների…

Ես հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, մկրտված քրիստոնյա, ու ինձ պետք չեն միջնորդներ իմ եկեղեցու հետեւորդը լինելու, իմ հավատը իմ մեջ կրելու եւ երկնային Տիրոջ հետ հաղորդակցվելու համար:

Ես ընդամենը ունեմ իմ հիմնավորված տեսակետը նրա մասին, ինչ տեսնում ու լսում եմ: Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած միլիմետրի համար պատրաստ եմ պայքարել բոլորից առաջ, ու դրա միլիմետրը սակարկությունների առարկան դարձնող ցանկացածին ենթարկել խստագույն պատասխանատվության ցանկացած մեկից առաջ:

Ավելին՝ կպահանջեմ թշնամուց միայն՝ երբ ՈՒԺՍ ՊԱՏԻ, ու անգամ եթե ուժս պատի, կոկորդով մեկ չեմ գոռա դրա մասին, որ թշնամին հակաքայլեր մտածի:

Երբեք թույլ չեմ տա այլեւս իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու թյուրքական կրակի բերան սրա նրա քոռ արկածախնդրության հետեւանքով: Ինչքան տարան՝ բավ է…

Մեր թշնամիները միայն թուրքերը չեն. Ռուսաստանի կլանող քաղաքականությունը չտեսնել նշանակում է կիսել այն, դեմ լինել Հայաստանի ինքնիշխանությանը ու անկախությանը, ինչը եւս դավաճանություն է…

«Նախկինները» ծոծրակները կտեսնեն, վերադարձ իշխանությանը իրենց հակահայկական վարքուբարքով, կրիմինալ, կոռուպցիոն, թայֆայական ենթամշակույթով ու դրսեւորումներով`երբեք ….

Ներկաները պատասխանատու են տարվող արտաքին ու ներքին քաղաքականության եւ «նախկինների» այսօրվա վարքագծի համար:

Չնայած հարյուրավոր առաջարկների՝ երբևէ չեմ ծախել ո՛չ խոսքս, ո՛չ խիղճս, ո՛չ ժողովրդիս, ո՛չ պետությանս …

Շատ շուտով գալու է նոր՝ նախկիններից ու ներկաներից այլեւս ֆիլտրված, որակապես բոլոր առումներով ավելի բարձր իշխանություն: Ու գիտեք՝ ինչու, որովհետեւ մեր ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի ՔՎԵԱԽՑԻԿՆԵՐՈՒՄ…. Այո, քվեարկելով, ընտրությամբ… Որովհետեւ Հայաստանի Հանրապետության ներսում իշխանազավթում այլեւս երբեք չի լինելու…

Ու երանի կարդացածը հասկացողին…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ