Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

«Ըհն, ապրեք, Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Ադրբեջան-Հայաստան վեճը մկրտվեց ու տեղափոխվեց տեղացի անձանց ու խմբերի մակարդակ․․․ Շատ հոգևոր վիճակ է․․․ Ավելի հոգևոր չի լինում, ու հեսա թուրքն էլ վախից Փայտասարից ու Ուղտի մեջքից փախչելու է․․․

Տավուշը «փրկված է»»:

Ավելի վաղ Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին դեպի Վրաստան գնացող ճանապարհը, որի ժամանակ միջադեպ էր եղել այն անցնել փորձող քաղաքացու հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ