Նրանով, ինչով այդ մարդը զբաղված է, դա ո՛չ եկեղեցականի պահվածք է, ո՛չ հայրենասերի. Սիրունյան

«Եկեղեցականի այդ պահվածքը նորմալ չեմ համարում, որովհետև նրանով, ինչով այդ մարդը զբաղված է, դա ո՛չ եկեղեցականի պահվածք է, ո՛չ հայրենասերի պահվածք է, ոչ էլ պետության մեջ արժեք ներկայացնողի պահվածք է։ Իսկ թեմի առաջնորդը արժեք ներկայացնող սուբյեկտ է։ Եթե սա եկեղեցու դիրքորոշումն է, ապա եկեղեցու դիրքորոշումն այդպես չեն արտահայտում։ Զանգում են կառավարություն, ասում են՝ գալիս ենք, տեղում եղեք։ Գալիս են մեծավարի՝ կաթողիկոսով հանդերձ, ասում են՝ եղբայր, սենց բան ենք լսել, կարո՞ղ ենք իմանալ՝ ի՞նչ է տեղի ունենում կամ ի՞նչ է տեղի ունենալու»,- Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր կարծիքը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահվածքի մասին՝ ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Նա նշեց, որ եթե մոտավորապես մենք գիտենք՝ այդ թղթերի մեջ ինչ է, վստահ եմ՝ կաթողիկոսի առաջ կհանեին կդնեին և կասեին՝ սա է տեղի ունենում։

Փաստաբանի խոսքով՝ կա՛մ նա կասեր՝ չէ, այդպիսի բան մի արեք, որովհետև Աքսիպարանը հայկական հող է, այդ ժամանակ իրեն կասեին՝ դու սովորական «օպոզիցիոներ» չես, դու ազգի մեծն ես, մի հատ ասա՝ ինչո՞ւ է հայկական, բացատրի, գուցե խելոք բան էր ասելու ու հաներ մի հատ քարտեզ ու ասեր, որ Վարդան Մամիկոնյանի ժամանակվանից քարտեզ ունենք, որ Աքսիպարանը հայկական է։

«Հիմա ինչո՞վ եք զբաղված։ Դուք էդպիսի կոնտակտ եք ունեցել իշխանությունների հետ, ցույց եք տվել իշխանություններին, որ սրանք հայկական գյուղեր են, Նիկոլն ասել է՝ չէ՞. այդպիսի բա՞ն է եղել, ես գիտեմ, որ՝ չէ, որքանով իմ փոքր անձը թույլ է տալիս դատել։ Բա դու հիմա ինչո՞վ ես զբաղված»,- ասաց փաստաբանը։

Ի հավելումն Սիրունյանն ասաց, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի ձեռքերով, հիմա անուններ չի տալիս, որ չոգևորվեն, փորձում է ձախողել համաշխարհային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, որի մեջ շատ հստակ բան է գրված։

«Վերականգնել այն սահմանը, որը որ պետությունների միջև գոյություն է ունեցել 1991 թվականի Խորհրդային Միության փլուզման օրվա դրությամբ։ Ընդամենը դա է, ուրիշ ոչ մի բան։ Թող ինքն ինձանից մեծ հայրենասեր չլինի, էնպես չի, որ ինքը հայկական հողի համար աղոթում է, մենք էլ դեմ ենք»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ