Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

 

Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Գորանբոյ շրջանում՝ Գյանջայի սեյսմոլոգիական կայանից 17 կիլոմետր դեպի արևելք։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտման բյուրոն, տեղական ժամանակով ժամը 04։27-ին գրանցված ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 բալ։

Երկրաշարժի ցնցումները, որի աղբյուրը գտնվում է 13 կիլոմետր խորության վրա, չեն զգացվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ