Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

 

«Մենք գնահատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը»։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մասին համաձայնությունը:

«Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը։ Սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ երկու երկրների ջանքերի շարունակումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում, անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար», — ասել է Քանանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ