Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել է «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել է 2-1 հաշվով։

Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել ՝ Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։

Հենրիխ Մխիթարյանը նաև 21-րդ դարի առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է Եվրոպայի թոփ առաջնության տիտղոս:

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն, քանի որ մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։

Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։

«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն այդպես էլ չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։

Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ