Սրբություն պղծելը թշնամանք է խորացնելում․ Փաշինյանը՝ պատմամշակութային հուշարձանները պղծելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է պատմամշակութային հուշարձանների պահպանության տեսանկյունից տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծումն ու թշնամանքի հաղթահարումը։ Այս մասին նա խոսեց բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ընթացքում։

«Մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ