Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան

Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին։

Այս մասին «Տելեգրամ» ալիքում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և լուսանկարներ հրապարակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ