Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Ադրբեջանը շատ գոհ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքից, դրանք բարձր մակարդակի վրա են։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք շատ գոհ ենք, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները։ Արդեն երկու տարուց ավելի է՝ մենք աշխատում ենք Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի շրջանակներում, որը ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում 2022 թվականի փետրվարին, և որը հիմնական քաղաքական փաստաթուղթն է, որը կանխորոշում է մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը ապագայում»,- ասել է Ալիևը։

«Իհարկե, մենք կխոսենք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ անվտանգության ապահովման տեսանկյունից, այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են»,- նշել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ