Որքան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն ակտիվանում է քաղաքական դաշտում, այնքան ոչնչանում է անմեղ ու մաքրամաքուր մարդու նրա կերպարը։
Այս ֆոնին Տավուշի մի քանի բնակիչ մեզ պատմեցին, որ 2019 թվականին Բագրատ սրբազանը փորձել էր հանդարտեցնել ծառահատումների դեմ պայքարի ժամանակ ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցած բախման մասնակիցներին։ Մի դրվագում բնակիչներից մեկն անպատվել էր Բագրատ սրբազանին՝ նրան անվանելով «պիղծ»։
Եվ հանկարծ, օրեր անց Տավուշի մարզում սկսվում է իրարանցում։
Տավուշցիներին հայտնի է դառնում, որ Տավուշի թեմի առաջնորդը մարզ է բերել հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Տույին։ Վերջինս «սխոդկա» է կազմակերպում մարզում, հավաքում է բոլոր «խառոշիներին» և հանձնարարում գտնել Բագրատ սրբազանին վիրավորողին։ Բայց քանի որ Բագրատ սրբազանը լավ չէր հիշում, թե ամբոխից ով է իրեն վիրավորել, հետևաբար, Տույը, իր լավ եղբոր՝ Բագրատ սրբազանին վիրավորողին չի գտնում ու ոչ ոք «չի պատժվում»։
Ահա սրանք են ներկայիս եկեղեցու բարքերը, որի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա, ի վերջո, պետք է հասկանա, որ այսպիսով նա իր սրբազաններով գնացել է Հայոց պետականության դեմ։ Եվ հայտնի է, թե «գետադարձներն» ու նրա նմաններն ինչ ճակատագիր են ունենում։
Այս անգամ Պապ թագավորը հաղթելու է։