Այն մասին, թե ինչու է անհրաժեշտ սահմանազատումը և ինչու է այն սկսվում հենց Տավուշից.Վահագն Մարտիրոսյան

Վահագն Մարտիրոսյանը գրում է.

‼️‼️‼️
2️⃣Այն մասին, թե ինչու է անհրաժեշտ սահմանազատումը և ինչու է այն սկսվում հենց Տավուշից 2

1. Նախ, պիտի փաստենք, որ Ադրբեջանը, բացի Արծվաշենից, ՀՀ ինքնիշխան տարածքից, որևէ բնակավայր չի գրավել, ի տարբերություն Հայաստանի։

Հայաստանը Ադրբեջանից 4 գյուղի տարածք է ի սկզբանէ գրավել, այնուհետև իր դիրքերը տեղակայել է այնպես, որ Հայաստանի վերահսկողության տակ է մնացել այդ 4 գյուղերից 2,5 գյուղի տարածքը։

Բացի դրանից Արծվաշենը անկլավ է Ադրբեջանի տարածքում։

Ավելացնեմ, որ բացի էդ 4 գյուղերից Հայաստանը գրավել է ևս 4 գյուղ ադրբեջանական անկլավներում։

Անկլավների նկատմամբ իրավունքները իրավական հիմնավորման, այլ կերպ ասած ապացուցման կարիք ունեն։

Ինչպես պնդում են Հայաստանի համապատասխան պաշտոնյաները, մենք Արծվաշենի նկատմամբ մեր իրավունքների բոլոր իրավական հիմնավորումները՝ ապացույցները ունենք։

Սա գրում եմ նրա համար, որպեսզի հետագայում գրածս հասկանալի լինի։

2. Ինչու Տավուշից։

Քանի որ Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում այդ 2,5 գյուղերը, Ադրբեջանը հիմա կարողանում է լեգիտիմորեն միջազգային հարթակներում ասել, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև օկուպացված է պահում ադրբեջանական գյուղեր։

Այո, մենք էլ ասում ենք հայկական հողեր կան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Բայց, այնուամենայնիվ դրանք բնակավայրեր չեն, ու դրանց համեմատումը հավասարազոր չէ և վերջապես դա սահմանազատման ժամանակ լուծվող հարց է, իսկ բնակավայրերի հանձնումը իր օրինական երկրին չես կարող կապել սահմանազատման հետ։

Միջազգային հարթակներում Հայաստանի բանակցային դիրքերը առավել թույլ են այն ժամանակ, երբ այդ գյուղատեղերը դեռևս գտնվում են մեր վերահսկողության տակ։

Իսկ, երբ դրանք հանձնվում են Ադրբեջանին, ստացվում է, որ Հայաստանը որևէ գյուղ այլևս չի օկուպացնում։

Այդ գործողությամբ Հայաստանը ապացուցում է, որ ճանաչում է իր հարևանի տարածքային ամբողջականությունը և մեր բանակցային դիրքերը ավելի շահեկան են դառնում։

Միայն ադ ժամանակ Հայաստանը կարողանում է ասել, որ, եթե Ադրբեջանը ճանաչում է Ալմաթիի հռչակագիրը, ապա պիտի ազատի այն հայկական հողերը, որոնք օկուպացրել է։

ԵՒ միայն այդ ժամանակ է, որ Ադրբեջանը այլևս չի կարող որևէ լեգիտիմ պատճառ բերել այդ հողերը չտալու համար։

Չտալու դեպքում կստացվի, որ Ադրբեջանը անտեսում է և չի հարգում իր կողմից ստորագրած և ճանաչած միջազգային հռչակագիրը, իսկ դա իր հերթին նրան հավասարեցնելու է Ռուսաստանին։

Իսկ Ադրբեջանը Ռուսաստան չէ, նա չունի այն, տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական ռեսուրսները որոնք ունի Ռուսաստանը և չի կարողանալու դիմակայել միջազգային սանկցիաներին և ճնշումներին, ինչպես դիմակայում է Ռուսաստանը։

Սահմանազատումը կատարվում է Տավուշից, որպեսզի Ադրբեջանի ձեռքից խլենք այն միակ լեգիտիմ հիմքը, որը նա ունի հիմա՝ օկուպացված բնակավայրերը։

Հուսով եմ միտքս պարզ բացատրեցի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ