Սահմանազատման դեմ ցույցի կազմակերպիչները մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի համար լեգիտիմ պատրվակը միշտ պահել. Հակոբյան

Սահմանազատման դեմ ցույցի կազմակերպիչները մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի համար լեգիտիմ պատրվակը միշտ պահել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը մեծ ուրախությամբ չի գնումա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատմանը (թե չէ Ալիևը ամիսներ առաջ չէր հերքի այդ հիմքով սահմանազատման գործընթացի մասին պայմանավորվածությունները):

Արդյո՞ք մեզ է ձեռնտու Ոսկեպարում ցուցադրած շոուն, իհարկե՝ ոչ:

Հայաստանը ոչ մի միլիմետր իր սուվերեն տարածքից

չի՛ տալիս,

չի՛ զիջում,

չի՛ կորցնում,

չի՛ հանձնում:

Հայաստանը սահմանազատում է իր 29743կմ² սուվերեն տարածքը:

Մի հետաքրքիր փաստ էլ՝ երբ սամանազատմմ դեմ բողոքի կազմակերպիչները տեսան, որ ոսկեպարցիները հասկացել են գործընթացի կարևորությունը և ըմբռնումով է մոտենում, հավաքվեցին՝ է՛լ ցույց փնտրող քաղ. գործիչներ, է՛լ իշխանություն տենչող հոգևորական, է՛լ ոչ պակաս պաշտոնատենչ բլոգերներ… հավաքվեցին, գնացին քննարկվելիք համայնքների բնակիչների՝ առանց այն էլ լարված նյարդերը «տաքացնելու»:

Սիրելի՛ հայրենակիցներ, մի տրվեք մանիպուլյացիաներին, զգոն եղեք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ