Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն գցել է ընթացող մետրոյի տակ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3–րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ