Մեղրամիսից հետո նրա մոտ ախտորոշվել է ․․․

Անգլիայից 26-ամյա Ջուլյա Քալենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել մեղրամիսից անմիջապես հետո: Ջուլյայի մայրը քաղցկեղից մահացել էր 2016 թվականին, եւ հիմա երիտասարդ կինը հուսահատորեն պայքարում է հանուն իր կյանքի:

Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ՝ արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություն: «Դժվար է հավատալ, որ նման բան կարող էր պատահել ամուսնության հենց առաջին տարում»,-  ասում է Ջուլիան:

Վտանգավորն այն է, որ հիվանդությունն արագ է զարգանում: Հիմա կինը քիմիաթերապիայի կուրս է ստանում, իսկ օգոստոսին, եթե բարելավում գրանցվի, նրան կկատարեն ցողունային բջիջների պատվաստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ