Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք։

Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը։

«Բայց թե երբ կլինի կոնկրետ ոնց՝ այս պահին չեմ կարող ասել»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ