Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցամաքային զորքերի շտաբում պաշտոնական խորհրդակցություն է հրավիրել։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննարկված հարցերի թվում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

Հասանովը հստակ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ Ադբեջանի և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացն արդյունավետորեն իրականացնելու և անվտանգության ապահովման նպատակով պետական այլ կառույցների հետ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ։

Պաշտպանության նախարարը նաև հանձնարարել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել հեռացող ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ