Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել

Տեղեկություններ են տարածվել, որ Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։

Նշվել էր, որ ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել են ուսանողներն ու մանկավարժները: Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։

ՆԳՆ-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, խումբը մոտեցել է դեպքի վայր, այս մասին այլ մանրամասներ դեռևս չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ