Շատ խոր ու բարդ պրոցեսների մեջ ենք ու Տավուշին սահմանակից 4 գյուղերի խնդրին պետք է շատ լայն ու մեծ համայնապատկերով նայենք.Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

2 օր առաջ Սոլովյովի թոք-շուոի ժամանակ կրմելյան պրապագանդիստկա Մարգոն հիշել է Ժիրինովսկու՝ «աշխարհի կողմից Ուկրաինան մոռանալու մասին» մարգարեությունը, Շեքսպիրյան ձևակերպումը վերափոխել հետևյալ տեսքով․ «Մոռացեք մեզ և մեր Ուկրաինան»։

Կրեմլյան պրապագանդիստկայայի այս խոսքերը նրա մշտական ու հավատարիմ մեկնաբան Ռուսլան Խալիլովը (նրա պատին հայերը զրկված են մեկնաբանելու իրավունքից, իսկ նա մշտապես ջան ջիգյար է անում բաջիի հետ) հասկացել է իբրև Մարգոյի երազանք։

Սակայն Մարգոյի այս զառանցանքը պետք է դիտել որպես Կրեմլի մետադիչկայի ու ռազմավարության թեթև գաղտնազերծում։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ոչ թե ակնկալում կամ առաջարկում է, որ աշխարհն ինքնստինքյան մոռանա Ուկրաինան, այլ Կրեմլը ամեն ինչ անում է, որ աշխարհում Արևմուտքի համար կոնֆլիկտներն ու ճակատներն այնքան շատ լինեն, որ Արևմուտքը ստիպված լինի մոռանալ Ուկրաինան և Ռուսաստանը նրա հետ անի այն, ինչ ցանկանում է։

Այս ստրատեգիայի մեջ է մտնում պաղեստինա-իսրայելական հակամարտության պայթեցումը Թուրքիայի ու Իսրայելի հետ միասին։ Դա մի բան է, որ նրանք արեցին նաև Կովկասում․ լինելով շատ հարցերում հակադիր, նրանք բոլորն էլ տարբեր եղանակներով Ադրբեջանին դրդեցին փոխել ստատուս քվոն, որը բոլորին ձռնտու էր։ Այս առումով Շոյգուն ճիշտ էր՝ Արցախի ոչնչացման 44-օրյա պատերազմը լավ մտածված «բարդ օպերացիա» էր, որտեղ բոլորն իրենց անհատական պլաններն ու հաշվարկներն ունեին՝ սեփական շահաբաժինների մասով, և բոլորին անխտիր պետք էր, որ ինչ-որ մեկը ստատուս-քվոն փոխելու գործիք դառնա։ Իսկ Ադրբեջանն էլ այդպիսի թիկունք էր փնտրում և ստացավ։

Սակայն ստատուս-քվոները փոխելու ու նոր ճակատներ ստեղծելու համատեղ օպերացիան սրանով չի ավարտվում։ Գազայի խնդրով ջինը արդեն շշից բաց է թողնվել, որը, ինչպես և նշել էի Գազայում պատերազմի հենց առաջին օրը, տեկտոնական ցնցումներ է առաջացնելու ամենավտանգավոր առանցքով՝ Իրան-Իսրայել, որն էլ հարվածելու է Արևմուտք-Իրան’ ԵՄ-Իրան, ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման հեռանկարին։

Անգամ իրանա-իսրայելական վերջին նախավարժանքով հարցը փակված չէ։ Երկուսի համար էլ այն ստուգատես էր։ Ըստ որում՝ Իսրայելի համար անգամ ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա ազդելու գործիք, որպեսզի Տրամպը խաղաքարտ ստանա երկրի ներսում։ Ավելին, Իրան-Իսրայելական լարվածության դեպքում անգամ Բայդենի օրոք երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին խոսելն անիմաստ կլինի։

Հետևաբար, Իսրայելին պետք է երկրորդ ճակատ Իրանի դեմ, իսկ այստեղ Ադրբեջանը պարտքի տակ է ու պարտքը պետք է վերադարձնի․․․ Դա Արցախից դուրս եկող Ռուսաստանին էլ պետք է․․․ Ի վերջո, Կրեմլում գիտեն, որ Կովկասը լքելու դեպքում ամենամեծ չափով տարածաշրջան վերադառնալու շանսեր ունի հենց Իրանը, որի ու ԱՄՆ, ԵՄ կոնսենսուսի վրա առայժմ պահպանվում է Հայաստանի հարթակի վրա տարածաշրջանային կայունությունը․․․

Իսկ Մարգոն չի թաքցնում, որ նոր ճակատներ են պետք, որովհետև Ռուսաստանին պետք է անդունդ կառուցել Իրանի դեմ ու նրա և Արևմուտքի միջև․․․ Չէ որ Թեհրանը Մարիա Զախարովայի աղիողորմ ճիչերին բանի տեղ չդրեց, երբ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթաժողովին ընդառաջ նա քանիցս հայտարարեց, թե ԵՄ-ն Հայաստանի տարածքում լրտեսում է նաև Իրանին, ու կարճ ժամանակ անց Հայաստանը վեր կածվի հակաիրանական հարթակի․․․ Թեհրանը Մոսկվայի արցունքներին չհավատաց և առանձնապես ագրեսիվ չարձագանքեց ապրիլի 5-ի հայտարարությանը․․․ Մինչդեռ թեհրանը տեսնում է, թե ինչպես է Իսրայելը Ադրբեջանի տարածքի հետ կապված նախապատրաստություններ տեսնում․․․

Իրանի ներքաշումը պետք է անխտիր բոլորին՝ «Ուկրիանան աշխարհի համար մոռացված դարձնելու» ստրատեգիա իրականացնող Ռուսաստանի Պուտինին, ԱՄՆ-ում նախագահափոխություն փափագող ու Իրանի հետ երկրորդ ճակատ բացել ցանկացող Իսրայելի Նաթանյահույին, ներքին խոր ճգնաժամի մեջ ընկած ու արտաքին հաջողություն-հաղթանակ փափագող Թուրքիայի Էրդողանին․․․

Դա պետք չէ ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Հայաստանին, Վրաստանին․․․

Շատ խոր ու բարդ պրոցեսների մեջ ենք ու Տավուշին սահմանակից 4 գյուղերի խնդրին պետք է շատ լայն ու մեծ համայնապատկերով նայենք։ Չէ որ 1992-ին էլ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը պաշտոնականացվեց Տավուշում․․․

Возможно, это изображение 2 человека и текст «Margarita Simonyan Очень хочется надеяться, что пророческие слова Владимира Вольфовича том, что все забудут про Украину, действительно окажутся пророческими. Это главное, что волнует лично меня этом конфликте. Полную версию видео смотрите на моей странице 'ВКонтакте' https:/.c/m/6196067927 _992744) на моем RUTUBE https/t/ 12+ РОССИЯ 1 ПРЯМОЙ ЭФИР 205 จนุ่นน ุน 14 ทท чричи Руслан Хасанов Запад никому даст забыть про Украину, пока не придумает как отбить сгоревшие на Украине инвестиции. Если Россия вернёт Западу долги капитулировавшей Украины, το возможно, лет через пять, они согласятся прикрутить свой пропагандистский фитилек.»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ