Ուկրաինային ՀՕՊ տրամադրելու հարցը հրատապ է. Ստոլտենբերգ

Ուկրաինային հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր տրամադրելու հարցը հրատապ է, այն պետք է տեղի ունենա առաջիկա օրերին,- լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ իտալական Կապրի կղզում ընթացող G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

«Սա հրատապ է, որովհետև ուշացումով ամեն օր ավելի մեծ վնաս է հասցվում Ուկրաինային։ Այսօր, վաղը, մյուս օրը․․․ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման ձգձգումները նշանակում են ռուսական հարձակումների հետևանքով պարտվելու հավանականության մեծացում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ