Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան ավերածություններ

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Աղետների կառավարման վարչությունը:Երկրաշարժի օջախային գոտին գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են ավերվածությունների մասին։ Իր հերթին Սուլուսարայի ղեկավարը հայտնել է, որ գյուղերից մեկում ավերածություններ կան։ Փլվել են հիմնականում հին ու խարխուլ տները։

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ