ԵԽԽՎ-ն չի ճանաչել Պուտինի լեգիտիմությունը և անդամ երկրներին կոչ է արել դադարեցնել նրա հետ բոլոր շփումները

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) միաձայն բանաձև է ընդունել, որում Նավալնիի մահվան համար պատասխանատու է համարել Ռուսաստանի Դաշնությանը և հաստատել է իր մերժումը՝ նախագահի պաշտոնում ճանաչելու Վլադիմիր Պուտինի լեգիտիմությունը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Կազմակերպությունը հայտարարել է, որ մինչ սպանությունը Նավալնին ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

Բացի դրանից, նրա նկատմամբ ԱԴԾ սպաները 2020 թվականին կատարել են մահափորձ քիմիական զենքի կիրառմամբ։

Պատգամավորները նշել են, որ Պուտինի օրոք Ռուսաստանը դե ֆակտո վերածվել է բռնապետության, իսկ 2024 թվականի մարտի 17-ի ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ արդար։

Հաստատելով ավելի վաղ ընդունված բանաձևը՝ Վեհաժողովը չի ճանաչել Պուտինի լեգիտիմությունը իր պաշտոնում և ԵԽԽՎ անդամ երկրներին կոչ է արել դադարեցնել նրա հետ բոլոր շփումները՝ բացառությամբ մարդասիրական և խաղաղության հասնելու նպատակների։ «Ռուսաստանը զուտ ֆորմալ առումով է հանդիսանում դաշնություն, իսկ Պուտինը պատերազմում է ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլև սեփական ժողովրդի»,- կարծում են պատգամավորները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ