Լրագրո՞ղ, թե՞ քաղաքական ակտիվիստ

Հայտնի կարծիք կա՝ քաղաքականության մեջ է փողը։ Սխա՞լ է, թե՞ ճիշտ՝ դա թերևս կիմանան նրանք, ովքեր քաղաքականությունը փողով են չափում, կամ քաղաքականության մեջ փող են փնտրում։ Սակայն այս մոտեցումը արմատացել է նաև լրագրության Հայաստանյան ոլորտում։

Լրագրությունը Հայաստանում դարձել է քաղաքական գործիք, և դարձել է ոչ թե այսօր, կամ երեկ, կամ հինգ տարի առաջ, այլ թերևս տասնամյակներ առաջ, երբ քաղաքականությամբ հարստացածները որոշեցին, որ պետք է նաև ունենան լրատվական գործիք, որը կօգտագործեն ոչ միայն հակառակորդների, այլև յուրայինների դեմ՝ պատվերով նյութեր, պատվերով հարցադրումներ անելու համար։

Մեդիան բնականաբար քաղաքական գործունեության գործիքակազմի կարևոր բաղադրիչներից է, սակայն այն դառնում է բութ գործիք, երբ մեդիայի ներկայացուցիչը մոռանում է իր գործառույթը և վերածվում է ընդամենը քաղաքական ակտիվիստի։ Իսկ ժամանակակից Հայաստանի մեդիա դաշտի, հատկապես ընդդիմադիր հատվածում գործունեություն ծավալող մեդիայիում, բութ գործիքների պակաս չի զգացվում։

Վառ օրինակները բազմաթիվ են, երբ լրագրողները ուղղորդված «հարձակվում» են կոնկրետ քաղաքական գործիչների վրա և նպատակը ոչ թե արդար հարցադրումների պատասխանը ստանալն է, այլ իրենց քաղաքական տերերի պատվեր կատարելը։ Թարմ օրինակը՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ «Առավոտ» օրաթերթի լրագրողի վերջին հարցազրույցն էր, որը մասնագիտական առումով ոչ թե հարցազրույց էր, այլ քաղաքական ակտիվիստի պոռթկում, երբ լրագրողը իր բուն գործառույթը թողած զբաղվում է քաղաքական «խուլիգանությամբ»։

Բնականաբար լրագրողները, ինչպես ցանկացած քաղաքացի, ունեն իրենց կարծքը, ունեն սեփական վերաբերմունքը՝ այս կամ այն իրադարձության վերաբերյալ, սակայն երբ դա արտահայտում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ, ապա այդ պահից սկսած նրանք մնում են ոչ թե մնում է լրագրող, այլ դառնում են քաղաքական էժանագին ակտիվիստ, գուցե նաև էժանագին «ֆեմինիստ», որոնք սովորաբար այս կամ այն պաշտոնական արարողությունների ժամանակ ներխուժում են տվյալ վայր և մերկանում։ Այս և նման դեպքերը գրեթե նույնն են, տարբերությունը մեկն է՝ ֆիզիկական մերկությունը փոխարինում են մասնագիտական մերկությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ