Հին հացենին ընկել է իր հովին կայանած ավտոմեքենայի վրա

Պուշկին փողոցի վրա հերթական ծեր ծառն է կոտրվել։ Հացենին  ընկել է իր հովին կայանած ավտոմեքենայի վրա։ Բարեբախտաբար մեքենայի մեջ քաղաքացիներ, երեխաներ չեն եղել։

Լուսանկարներից երեւում է, որ իր կենսունակությունը կորցրած հացենու բունը փչվել է արդեն, ինչի հետևանքով էլ ծառը կոտրվել է։

Ահա թե ինչի համար են պետք փոխարինել հին ծառերը նորով։ Ծառի հզոր սաղարթը չի նշանակում, որ այն դեռ կարող է տարիներով կանգուն մնալ։ Ընդհակառակը, հին ծառերը ամեն օր կարող են վտանգել յուրաքանչյուրիս կյանքը։ Այդ պատճառով են մեր իշխանությունները ծառերի փոխարինում կատարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ