Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

Արևմուտքը Հայաստանին վերապահում է միայն տարածաշրջանում նոր մեծ հրդեհ բորբոքելու գործիքի դերը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որքան էլ գեղեցիկ խոսքեր ասեն Հարավային Կովկասում խաղաղության պահպանման մասին, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դերը, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ բորբոքել»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» մասին տեղեկություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ