Ինչքան վատություն կար, Ռուսաստանը սեփական դաշնակցին ու իրեն ամենանվիրված ժողովրդին’ արցախահայությանն ու հայությանն արեց…Ս.Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ինչքան վատություն կար, Ռուսաստանը սեփական դաշնակցին ու իրեն ամենանվիրված ժողովրդին’ արցախահայությանն ու հայությանն արեց…

Նույնիսկ չթողեց, որ ՄԱԿ ԱԽ-ում 2020թ. բանաձևեր ընդունվեն պատերազմը կանգնացնելու (2 անգամ) և Լաչինի միջանցքը բացելու մասին’ 2022թ. և 2023թ. (2անգամ), էլ չասած, որ չթողեց Արցախի համար միջազգային մանդատ ստեղծվի ու միջազգային խաղաղապահ գա…

Բառացիորեն վերջերս եվրոպացի բարձրաստիճան դիվանագետից իմացա, որ 2022թ. հոկտեմբերի 7-ին Պրահայի հանդիպումից առաջ Ալիևը համաձայն է եղել, որ ԵՄ դիտորդ-պարեկները հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կանգնեն ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև Ադրբեջանի տարածքում, այսինքն’ Գեղարքունիքի սահմանակից Քարվաճառից մինչև Լաչին (Բերձոր) ու Կուբաթլու, մինչդեռ ալիևը հանդիպման վերջում դեմ է եղել… Որովհետև Ռուսաստանը համոզել էր չհամաձայնել…

Իսկ այդ դեպքում Արցախը գոնե հայաթափված չէր լինի…

Ահա սա է դաշնակցի դեմքը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ