Խոյ. Այսօր դուք ձեռնամուխ կլինեք կարևոր և հետաքրքիր գործի և գերազանց կկատարեք այն, եթե զուր տեղը չվատնեք ժամանակը: Ձեր աչքի առաջ ունեցեք հաջողության հասնելու ցանկացած հնարավորությունը` այսօր նպատակին ձեզ կհասցնեն այն ճանապարհները, որոնք ուրիշներին ռիսկային, չափից ավելի օրիգինալ, կամ անսահման բարդ են թվում:Դուք նոր ծանոթների վրա ոչ միանշանակ տպավորություն եք գործում, նրանց դուր է գալիս ձեր անմիջականությունն ու լավատեսությունը, այնինչ այսօր ձեզ բնորոշ թեթևամտությունը նրանց մոտ անվստահություն է առաջացնում: Փոխարենը մտերիմները ուրախ են ձեզ լավ տրամադրությամբ տեսնել և ամեն ինչ կանեն այն չփչացնելու համար:
Ցուլ. Բեղմնավոր օր է, որը ձեզ թույլ է տալիս ակնկալել զգալի հաջողություններ պրոֆեսիոնալ ոլորտում: Դուք լուծում եք ամենաբազմազան խնդիրներ, ընդ որում, դա անում եք ոչ միայն ճիշտ, այլև` արագ, իսկ ձեր մրցակիցները անգամ երազում նման բան չէին կարող տեսնել: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պայմանագրեր ստորագրել: Առավել համառները կարող են ակնկալել կարիերայի աճ, սակայն պետք է պատրաստ լինեն այն բանին, որ նոր պաշտոնի հետ ստանալու եք նաև նոր պարտավորությունների մի շոշափելի ծավալ: Երեկոն ավելի լավ է տնից դուրս անցկացնել` վստահ եղեք, որ դուք հիանալի ժամանց կունենաք:
Երկվորյակներ. Օրը հագեցած է իրադարձություններով, սկզբում դրանց կտրուկ փոփոխությունները ձեզ կուրախացնեն, իսկ հետո կսկսեն հոգնեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զբաղվել իրենց համար բոլորովին անհետաքրքիր գործերով, իսկ առավել անհաջողակներին սպասում են շփումներ չափազանց տհաճ անձանց հետ: Սակայն ցանկացած դեպքում անօգուտ չեն լինի ոչ մեկը, ոչ` մյուսը, ուղղակի դուք պիտի պատրաստ լինեք այն բանին, որ թափած ջանքերի համար պարգևը կստանաք ոչ միանգամից: Նշանի կին ներկայացուցիչները կարող են ակնկալել նվերներ սիրելի մարդուց:
Խեցգետին. Այսօր պետք չէ շտապել: Սա այն օրերից է, եբր գործել պետք է անշտապ և զգուշությամբ: Ցանկալի չէ ձեռնամուխ լինեն նոր գործերի, հատկապես եթե դրանք կապված են ռիսկայնության հետ: Հույսը դրեք առաջին հերթին ձեր սեփական ուժերի վրա, քանի որ ձեր օգնականները, առաջնորդվելով ամենաբարի մղումներով, կգործեն բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք նրանցից սպասում էիք:Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար: Նրանց, ում դուք սիրում եք, հասկանում եք կեսխոսքից, իսկ նրանք էլ ամեն ինչ անում են` ձեզ իրենց ուշադրության կենտրոնում պահելու, ձեր բոլոր ցանկությունները կատարելու համար:
Առյուծ. Հիանալի օր է շփումների համար` բոլոր հանդիպումներն ու բանակցություններն անցնում են հենց’ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Դուք ոչ միայն արագորեն լեզու եք գտնում ղեկավարության և գործընկերների հետ, այլև զարմացնում եք նրանց ձեր օրիգինալ և փայլուն լուծումներով: Կարելի է կարևոր որոշումներ կայացնել, փոխել աշխատանքը, փոխել բնակավայրը, սկսել նոր մասնագիտություն սերտել:
Անձնական խնդիրները դուք հարթում եք ոչ պակաս հաջող, քան` գործնականները: Տարաձայնությունները հարթվում են հեշտությամբ, վեճերը մոռացված են, հարաբերություններում տիրում է ներդաշնակություն և փոխհասկացվածություն:
Կույս. Պրոֆեսիոնալ առումով ամենաբարենպաստ օրը չէ` խոսակցությունները չափից ավելի շատ են, իսկ ահա դրանցիցի օգուտը` շատ քիչ: Աշխատակիցները և գործընկերները համառորեն փորձարկում են ձեր համբերությունը, իսկ դուք էլ ձեր հերթին աշխատավայրում դրսևորում եք անսահման համբերություն, իսկ ահա տուն գալով ձեզ հետ բերում եք վատ տրամադրություն, ինչը բոլորովին տեղին չէ: Նոր տպավորություններ` ահա թե ինչ է ձեզ իրականում պետք` ցրվելու և գլխից մանր տհաճությունները հանելու համար: Դրա համար էլ ազատ ժամանակն օգտագործեք թատրոն կամ համերգ այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար:
Կշեռք. Այսօր համառությունն ու նպատակամղվածությունը, որով դուք ձեռնամուխ եք լինում գործերին, ձեզ երաշխավորում են հաջողություն, անգամ` եթե սկզբում իրավիճակը դասավորվում է ոչ լավագույն ձևով: Դժվարությունները ձեզ չեն վախեցնում, իսկ անհաջողություններն էլ չեն հիասթափեցնում: Որքան ավելի բարդ են ձեր առջև ծառացած խնդիրները, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք դուք ձեռնամուխ լինում դրանց լուծմանը: Համառությունը, լավատեսությունը և հնարամտությունը օգնում են ձեզ նվաճել նոր ծանոթների համակրանքը: Օրը խոստանում է ռոմանտիկ հանդիպումներ, նոր գլխապտույտ հրապույրներ:
Կարիճ. Սա ոչ ստանդարտ և շատ հաջող որոշումների օր է: Դուք գործում եք ոչ այնպես, ինչպես ձեզանից սպասում են շրջապատի մարդիկ և դրանով իսկ հաճելիորեն զարմացնում եք դաշնակիցներին ու փակուղու մեջ դնում մրցակիցներին: Օրը հաջողություն է խոստանում հատկապես նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը մեծապես կապված է շփումների, գործնական բանակցություններ վարելու, հանրության առջև ելույթ ունենալու հետ: Հարմար օր է նոր աշխատանքի դուրս գալու համար` դուք հեշտությամբ լեզու կգտնեք աշխատակիցների հետ և լավ տպավորություն կթողնեք ղեկավարության վրա:
Աղեղնավոր. Դուք շատ բանի եք ձգտում, սակայն ստանում եք բավական քիչ: Բարեբախտաբար դուք դրան վերաբերվում եք փիլիսոփայական հանգստությամբ` նույն կերպ, ինչ որ բարդություններին, որոնք ստիպված եք լինելու հաղթահարել: Չարժե փորձարարություններ անել իմիջի հետ, եթե այսօր ձեզ կարևոր հանդիպումներ են սպասում, ավելի լավ է պահպանողական տեսք ունենալ, քան` արտառոց երևալ:
Լավ են անցնում ուղևորությունները: Դրանք հատկապես հաճելի կլինեն, եթե ճանապարհ ընկնեք սիրելի մարդու հետ: Նշանի միայնակ ներկայացուցիչներին սպասում են հաճելի անակնկալներ: Այսօր ձանձրալի չի լինի ոչ ձեզ, ոչ էլ` ձեր մտերիմների համար:
Այծեղջյուր. Այսօր ձեր առջև անպայման շանս կստեղծվի ինքներդ ձեզ լավագույն կողմերով ցուցաբերելու, այնպես որ բաց մի թողեք նման հնարավորությունը, եթե անգամ դրա համար պետք լինի ջանքեր թափել, կամ ռիսկի գնալ: Օրը խոստանում է հաջողություն նոր գործընկերների հետ գործնական բանակցություններում, իսկ ահա դաշնակիցների հետ հարաբերություններում կծագեն տարաձայնություններ և վեճեր, որոնք բարեբախտաբար երկար չեն տևի:
Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում և` զգալի: Փողը դուք տնօրինում եք խելամիտ և գնումներն էլ անում հաջող: Ավագ ազգականներից օգտակար խորհուրդներ կլսեք:
Ջրհոս. Օրը դուք սկսում եք ոչ վատ տրամադրությամբ, որը, սակայն այնքան էլ համապատասխան չէ աշխատանքի համար: Նման տրամադրությամբ ավելի լավ է օրվա առաջին կեսին չպլանավորել կարևոր հանդիպումներ և լուրջ գործեր: Փոխարենը սուր նախազգացումը ձեզ կօգնի անձնական խնդիրները լուծելուն, իսկ անսահման հմայքն էլ իր հերթին կօգնի նվաճել ամենաանկոտրում սրտեր:
Երեկոյան գործնական ակտիվությունը կաճի, դուք կհասնեք ձեր առջև դրված նպատակներին: Ստիպված եք լինելու ոչ ստանդարտ մեթոդներ կիրառել, իսկ որոշ դեպքերում էլ` համառություն և կամք դրսևորել` ցանկացած դեպքում ձեր ջանքերն ապարդյուն չեն լինի:
Ձկներ. Օրվա առաջին կեսը հաճելի տպավորություններ է թողնում: Դուք հեշտությամբ եք հաղթանակներ տոնում, այդ թվում և` բավական ազդեցիկ հակառակորդների նկատմամբ, բարձրունքներ նվաճում և ձեզ շատ հարմարավետ զգում, անկախ այն բանից, թե ինչ է ձեր շուրջը կատարվում: Հատատվում են նոր գործնական հարաբերություններ, և բացառված չէ, որ դրանք ժամանակ հետ վերածվեն անձնականի:
Փոքր-ինչ նվազել է ձեր կենսական ներուժը, և երեկոյան դուք հոգնածություն կձգաք, ինչն էլ առաջին հերթին կանդրադառնա տրամադրության վրա: Հարմար օր է կանանց հետ գործնական բանակցություններ վարելու համար: