Անգլիայից 41-ամյա Լիդիա Գելբելին բժշկական սխալի զոհն է դարձել, բժիշկները սեպսիսը ասթմայի հետ են շփոթել եւ երկար ժամանակ անտեսել են տագնապահարույց ախտանշանները: Դրա պատճառով անդամահատվել են կնոջ մի դաստակը եւ երկու ոտքերը:
Ավելի վաղ Լիդիան բժշկի էր դիմել հազի եւ խզզոցի գանգատներով: Կնոջը հոսպիտալացրել են միայն այն բանից հետո, երբ նրա մոտ շնչառական լուրջ խնդիրներ են առաջացել եւ ջերմաստիճանը բարձրացել է:
Անալիզները ցույց են տվել, որ տկարության պատճառը սեպսիսն է, որը զարգացել է տուբերկուլյոզի հետեւանքով: Հաջորդ երկու ամիսներին հիվանդը եղել կյանքի եւ մահվան սահմանին: Դրանից բացի, Լիդիան 11 օր կոմայի մեջ է անցկացրել:
Չնայած բժիշկների ջանքերին, նրա մոտ փտախտ է սկսվել, եւ ստիպված էին անդամահատել նրա մի ձեռքն ու երկու ոտքերը: Չնայած դժբախտությանը, Լիդիան աշխատում է հանուն իր երեխաների հոգու ավյունը չկորցնել: «Ես ուրախ եմ, որ կարողացա ողջ մնալ»,- նշում է նա: