37-ամյա իրանուհի Էլլահե Հաղանին իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում տառապել է հազվադեպ հիվանդության պատճառով, որը ձեւափոխել է նրա դեմքը եւ զրկել աջ աչքի տեսողությունից: Նրա մոտ ախտորոշվել է Սթերջ-Վեբերի համախտանիշը։
Իրանցի բժիշկները հրաժարվել են Էլլահեին վիրահատել՝ վախենալով, որ նա ուժեղ արյունահոսության հետեւանքով կարող է մահանալ վիրահատական սեղանի վրա:
Էլլահեն 14 տարեկանում Էդինբուրգ է գնացել՝ լազերային բուժման երկամյա կուրս անցնելու: Սակայն ստացած արդյունքը գոհացնող չէր:
Տարիքին զուգահեռ՝ մաշկի ախտահարումը ավելի ու ավելի սարսափելի չափեր էր ընդունում:
Բարեբախտաբար նրան հաջողվել է կապ հաստատել ամերիկացի վիրաբույժի հետ, ով համաձայնվել է նրան վիրահատել:
Այսօրվա դրությամբ Էլլահեն 20 վիրահատության է ենթարկվել, այդ թվում՝ քթի եւ մաշկի փոխպատվաստման: