58-ամյա Գեյլ Ապպելգրեն եւ 55-ամյա Թիմ Գոլումբիան տառապում են նույն ժառանգական հիվանդությունով՝ նեյրոֆիբրամատոզով: Այն հիմնականում բնութագրվում է բազմաթիվ ուռուցքների առաջացմամբ:
Գեյլի մոտ ուռուցքները ծածկում են մարմնի 90 տոկոսը: Թիմի հետ նա ծանոթացել է 2010-ի օգոստոսին: Տղամարդու խոսքով՝ նա առաջին հայացքից հասկացել է, որ նրանք պետք է միասին լինեն:
Շփվելով Թիմը եւ Գեյլը հասկացել են, որ նրանք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: 4 տարի անց նրանք ամուսանցել էին եւ իրենց երջանիկ են զգում չնայած նույն ախտորոշմանը:
«Գեյլն իմ ամբողջ աշխարհն է: Ես շատ եմ հպարտանում նրանով», — նշում է Թիմը:
Ամուսինները չեն թաքցնում, որ դպրոցական տարիներին հասակակիցների հետ դժվարություններ են ունեցել շփման հետ կապված եւ ծաղրի, ծանակի ենթարկվել:
Դեպքեր են եղել, երբ նրանց մերժել են լողավազան մտնել, իսկ ինքնաթիռում նրանցից վախեցել են՝ վարակիչ համարելով:
Գեյլն իր կյանքի ընթացքում 40 վիրահատության է ենթարկվել, որ գոնե ինչ-որ չափով մեղմի իր վիճակը եւ ցավը: Չնայած առողջական խնդիրներին, ամուսինները փորձում են չկորցնել կյանքի հանդեպ դրական տեսակետը եւ միմյանց հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել: