Սուրեն Պապիկյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին

Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ապրիլի 13-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել ենք ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։
Ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
Զինծառայողներին մաղթել ենք շուտափույթ ապաքինում։
20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ