Հրաշալի նորություն Քարդաշյան-Ուեսթ զույգի երկրպագուների համար. ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։
Քիմը իր Twitter-ի էջում գրել է․ «Նա այստեղ է եւ նա հիանալի է»։ Իսկ ահա երկրորդ գրառման մեջ նա գրել է․ «Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։
Օրերս Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։ Սակայն baby shower երեկույթի ընթացքում արված տեսանյութի վրա հայտնվել էր «Robert-Harut» գրությունը, ինչը հայերենով նշանակում է «Հարություն»։