Ինչպես է Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը Կոմիտաս երգում

Վերջին շրջանում սոցցանցերում ամենասպասվածը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումներն են։ Ֆեյսբուքում էլ չեն զլանում հաշվարկներ, հետազոտություններ անել ու պարզել՝ «Փաշինյանի ուղիղ միացումները ավելի շատ դիտումներ են ունենում, քան բոլորհեռուստաընկերությունների ամփոփիչ լրատվական թողարկումները միասին վերցրած»։

Հանրության շրջանում դա յուրատեսակ հիացմունք առաջացրեց արդեն Նիկոլ Փաշինյան վարչապետի նկատմամբ, քանի որ նա ամեն օր հանրության հետ կիսվում է իր կատարած աշխատանքով ու սպասվելիք իրադարձություններով։

Նրա օրինակին այսօր հետևեց նաև կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։

Բանից պարզվում է՝ ուղիղ միացումների՝ Փաշինյանի այս սովորույթը իր ակունքներն ունի։ Վարչապետի դուստրերից Շուշան Փաշինյանը դեռ վաղուց Յութուբում վլոգ է վարում։ Նա իր քույրիկների հետ միասին տեսանյութեր է նկարահանում և տեղադրում Յութուբի իր ալիքում և, ըստ էության, ձեռքի հետ էլ հայրիկին է սովորեցրել ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու մեթոդները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ