Ի՞նչ է արել Սերժը Վազգենի հանդեպ կարոտը փարատելու համար

«Ենթադրում եմ՝ Սերժ Սարգսյանն անկեղծ էր, և շատ կուզեի, որ երբ ինքը ՀՀ նախագահ էր կամ երբ ղեկավարում էր կառավարությունը, կամ դրանից առաջ ուժային կառույցները, ինչ են արել, որպեսզի իր ասած կարոտը փարատեր, այսինքն՝ քայլեր անել Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ։

Այն հարցերը, որոնք մնացել էին Հոկտեմբերի 27-ից հետո, այն կասկածները, որոնք կային, ինքը որևէ բան արեց, թե՞ կարոտի զգացումը հիմա ուներ այլ նպատակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօերին Սերժ Սարգսյանի՝ Արցախում տված հարցազրույցին, որտեղ նա ասում էր, թե կարոտել է Վազգեն Սարգսյանին։

Հարցին՝ արդյոք կա՞ խզում Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, պատգամավորը նշեց, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև խզում չի կարող լինել, որովհետև այդ խզումը պարզապես կոչնչացնի թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։

«Կա խառնակիչների հսկա բանակ, որ մերժված է Հայաստանում, և փորձ է անում գտնել այն հարթակը, որտեղ իր քաղաքական նպատակները փորձում է իրագործել Հայաստանի դեմ»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

աղբյուրը՝ 1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ