Ինչու չեն ասել այն, ինչը տավուշցին է ուզում, և ասել են այն, ինչ Պուտինն ու Ալիևն են հաշվարկում․ Սաֆարյանը՝ Մայր Աթոռին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի կողմից Տավուշի գյուղերի վերաբերյալ հայտարարությանը։

«Մդա.. Մայր Աթոռի հաղորդագրությունն էլ չէի կարդացել «Տավուշի հողերը հանձնելու» մասին…

3 անգամ կարդացել եմ, որպեսզի հավաստիանամ, որ ճիշտ եմ հասկացել…. Մի 24 ժամ էլ դեռ կմտածեմ, թե ինչու չեն ասել այն, ինչը տավուշցին ու Հայաստանցին են ուզում, և ասել են այն, ինչ Պուտինն ու Ալիևն են հաշվարկում…

Փաստորեն ԼՔ & Co-ի ու Եկեղեցու սինխրոն ակտիվացումն այնքան էլ պատահական չէր…

Եթե տավուշցիներս տեղում ժողովրդի առողջ ու արդար ընդդիմախոսության առաջնորդումը թողեցինք սրանց հույսին, այլևս կասկած չունեմ, որ մեզ էլ սպասվելու է Արցախի ճակատագիրը…

Շուտով լայվ՝ ավելի շատ փակագծեր բացելով»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, թե «վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ