«Սա քավության երթ էր՝ մեր թույլ տված սխալների համար». Նիկոլ Փաշինյան

 

Փաշինյանը շեշտեց, որ ինքը հպարտ է քայլերթին մասնակցած յուրաքանչյուրի համար։

«Մենք իրականացրեցին 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած ամենաերկար ու տևական երթը, որը տևեց 9 ժամ 25 րոպե, մենք մեկ օրվա մեջ քայլեցինք 37,5 կմ»,- շարունկեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս երթը մի քանի խորհորդ ուներ։ Ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստվեց, որ «իրենց կամքը քարից էլ ուժեղ է, իսկ հոգին հանձնվել չգիտի»։

«Փաստվեց՝ ազատ ու երջանիկ ՀՀ կառուցելու ճանապարհին մեզ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, վայելում ենք մանդատը, ժողովրդի իշխանությամբ ՀՀ-ն կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ցանկանում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս համաերևանյան քայլեթի խորհուրդներից մեկը համարում է քավությունը, քանի որ այս երթը որակում է քավության ճանապարհ․ «Մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք ՀՀ-ն՝ կառավարության կարգավիճակով, իշխանության կարգավիճակով, և սա քավության երթ էր՝ մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար։ Սա քավություն էր բոլոր այն քաղաքացիներից, որոնք այս ընթացքում որևէ կերպ հիասթափվել ու դառնացել են»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ