Ձեզանից յուրաքանչյուրը մեքենա գնելիս հաստատ 15 կամ էլ 20տ արեկան չեք եղել:
Իսկ ահա Թաիլանդից այս աղջիկը, ով 12 տարեկան է դեռ, ինքն իրեն ծննդյան օրվա համար BMW մակնիշի մեքենա է նվիրել:
Շատերը փորձում են ծայրը ծայրին հասցնել, իսկ ահա 12-ամյա Նատան ավելի շատ գումար է աշխատում, քան շատ չափահաս մարդիկ: Նրա բանկային հաշիվը թույլատրում է նրան շքեղ կյանք վարել:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նա 8 տարեկան էր: Երեխան հասկացավ, որ դիմահարդարման նկատմամբ անտարբեր չէ:
Այդ ժամանակ արդեն սկսեց հաճախել պրոֆեսիոնալ դիմահարդարման դասընթացների: Երեխան սկսեց իր սեփական գիրքը գրել, որը մեծ տարածում գտավ: 2017 թվականին նրան նկատեց մամուլը, իսկ արդեն 2018-ին աղջկան հրավիրում են Լոնդոն՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում աշխատելու:
Չնայած վաղ տարիքին՝ նա բավական հաջողակ դիմահարդար է: Իր Ֆեյսբուքում ավելի քան 800 հազար հետևորդ ունի, իսկ Ինստագրամում՝ ավելի քան 34 000: Նա իր 12-ամյակին ինքն իրեն BMW է նվիրել: