Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այն տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևն ու Էրդողանը շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան տոնի կապակցությամբ, մաղթել բարօրություն և բարգավաճում ադրբեջանցի և թուրք ժողովուրդներին։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել առ այն, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները ապագայում կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։ Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասված է տեղեկատվության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ