Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա:

Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն Սամվել Դանիելյանի և մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնում:

ՀՀ վարչապետի տիկինը զրուցել է այդ պահին բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների և բուժող բժիշկների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ