Արևմուտքը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ չի դրել, բայց ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ ունենք. Նարեկ Զեյնալյան

«Ապրիլի 5-ին կայացած հանդիպումը աննախադեպ էր, քանի որ ՀՀ-ին սկսել են արդեն ընկալել որպես առանձին ինքնիշխան պետություն, ու ՀՀ-ի հետ նման որակի քննարկումներ են ծավալվում։ Այդ հանդիպումը ուղղված էր տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսությանը և անվտանգությանը և ուղղված չէր որևէ պետության դեմ՝ ոչ Ադրբեջանի և ոչ էլ, առավել ևս, Ռուսաստանի։

Մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով՝ ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդման։ ՌԴ-ի ու Ադրբեջանի արձագանքները մանիպուլյացիաների տեսանկյունից են»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ի պատասխան ՌԴ-ից հնչած արձագանքի՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման հետ։

Զեյնալյանը նշեց, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ չի դրել, բայց ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ ունենք:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին, որով Կարապետյանը իշխանափոխության կոչեր է անում, Զեյնալյանը նշեց.

«Ժողովուրդը տեսնում է, թե նման մարդկանց մեջքին ինչպիսի ուժեր են կանգնած, և որոնք են այդ ուժերի նպատակները։ Նրանց նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կատարելն է և ինքնիշխան ՀՀ-ի գոյություն չունենալը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ