Բերման են ենթարկվել «Ճըվճըվ Արոյի» որդու ընկերները․ մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել

Ապրիլի 8-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները Ֆրանսիայի հրապարակում ժամը 02։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատել են ենթադրյալ կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցրել այն։ Ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղի կողքին հայտնաբերվել է ատրճանակ։ Պարեկները վարորդին և ուղևորին զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանն է, իսկ ուղևորը Երևանի բնակիչ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանն է։ Վերջինս ամիսներ առաջ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով տրանսպորտային միջոցի կեղծ կտրոն ունենալու համար տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժին։

Ոստիկանները ունեցել են նաև կասկածներ, որ նրա կողմից վարած մեքենան 2 տարի առաջ առևանգել էին, իսկ Գաբրիելյանը օրեր առաջ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Վերջիններս, ըստ աղբյուրի, «Ճվճվ Արոյի» տղայի ընկերներն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ