Քաղաքապետ Հայկ Մարությանն անակնկալ այցելել է «Ազիզյաններ»-ի նկարահանման հրապարակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ անակնկալ այց է կատարել «Ազիզյաններ» սիթքոմի նկարահանման հրապարակ։

Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի Անի Լուպեի ինստագրամյան էջից, որտեղ նա լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել սիթքոմի անձնակազմի և Հայկ Մարությանի հետ։ Դերասանուհին հայտնել է, որ սիթքոմը մոտենում է ավարտին։

Հիշեցնենք, որ Մարությանը, մինչ քաղաքապետ դառնալը, «Ազիզյաններ»-ում մարմնավորում էր հերոսներից մեկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ